ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
Նախարարության մասին / ֆինանսների նախարար

Վահրամ Բորիսի Բաղդասարյան

ֆինանսների նախարար

 

Ծնվել է 1967 թ. մայիսի 1-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1974-1984թթ. սովորել է Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցում:

1984թ. ընդունվել և 1988թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի "Ժողովրդական տնտեսության պլանավորում" ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:

1988թ. աշխատանքի է ընդունվել ԼՂԻՄ մարզգործկոմի պլանային հանձնաժողովում` որպես տնտեսագետ:

1989-1991թթ.` ԼՂԻՄ Գլխավոր պլանային-տնտեսագիտական վարչության գլխավոր տնտեսագետ:

1992-1995թթ.` ԼՂՀ Գերագույն խորհրդի տնտեսական, ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:

1991-1994թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժինը` "Էկոնոմիկա, պլանավորում և ժողովրդական տնտեսության ու նրա ճյուղերի կառավարման կազմակերպում" մասնագիտությամբ:

1995թ. փետրվարից` ԼՂՀ կառավարության բարեփոխումների բաժնի գլխավոր մասնագետ:

1997թ. փետրվարից` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:

2004թ. դեկտեմբերից` ԼՂՀ գյուղատնտեսության նախարար:

2007թ. հոկտեմբերից 2008թ. մայիս` "Միջազգային բիզնես-կենտրոն" ՓԲԸ գործադիր տնօրեն:

2008թ. մայիսից` ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար:

2010թ. հունիսից` ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ:

2010թ. սեպտեմբերից 2013թ. օգոստոս` ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն:

2013թ. դեկտեմբերից աշխատել է "Արցախբանկ" ՓԲԸ-ում, այդ թվում 2015թ. մայիսից մինչև 2020թ. հունիսի 1-ը` գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալ::

2020թ. հունիսի 1-ից մինչև 2021թ. հունվարի 4-ը զբաղեցրել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը:

2021 թվականի փետրվար – հունիս՝ ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահ:

2021 թվականի հունիսի 1-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար:

2022 թվականի փետրվարի 10-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/01) 403.98 դրամ
EUR (03/01) 436.74 դրամ
RUB (03/01) 4.42 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր