Օգոստոսի 4-ին և 9-ին ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի կողմից կազմակերպվել է սեմինար-խորհրդատվություն պետական կառավարչական հիմնարկների աշխատակազմի հաշվապահների հետ: Սեմինար-խորհրդատվության ժամանակ ներկայացվել են աշխատանքային օրեսգրքում 2023թ. հուլիսի 31-ից ուժի մեջ մտած լրացումները և փոփոխությունները, կապված համատեղությամբ աշխատողների վարձատրության, գործատուի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման, ամենամյան արձակուրդի տրամադրելու կարգի, ամենամյա արձակուրդի իրավունքի պահպանման, աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերի վերաբերյալ և այլ հարցեր:
|