ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
Նախարարության մասին / Նախարարի տեղակալ

Ավանեսյան Նորայր Վլադիմիրի

Նախարարի տեղակալ

Ծնվել է 1979 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում:

1996 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցը:

2000 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժինը:

2000-2002 թվականներին ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում:

2003-2004 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում` որպես ֆինանսատնտեսական բաժնի առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ:

2004-2006 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունում` որպես պետական կառավարման մարմինների ու կապիտալ ծախսերի ծրագրավորման, կատարման և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ:

2006 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական կառավարման մարմինների ու կապիտալ ծախսերի ծրագրավորման, կատարման և վերլուծության բաժնի պետ:

2017 թվականի հոկտեմբերի 30-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

2014 թվականի դեկտեմբերի 29-ին` ԼՂՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:

2018 թվականի օգոստոսի 30-ին` ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/31) 388.48 դրամ
EUR (03/31) 422.28 դրամ
RUB (03/31) 5.02 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 299.30 դրամ
Պլատին (I եռ.) 12605.86 դրամ
Ոսկի (I եռ.) 22285.79 դրամ
Տեսանյութեր