ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
Նախարարության մասին / Նախարարի տեղակալ

Ամիրջանյան Արթուր Արտաշեսի 

Նախարարի տեղակալ

 

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 23-ին, ք. Ստեփանակերտում: 

1982 թվականին ավարտել  է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ3 միջնակարգ դպրոցը: 

1988 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությունը:                                                                                                                                                  

1983-1985թթ. ծառայել է   սովետական միության բանակի շարքերում: Ինստիտուտը ավարտելուց հետո աշխատանքի է անցել ԼՂ Ագրոարդի տառային ձեռնարկությունում, որպես պլանավորման և էկոնոմիկայի բաժնի վարիչ:                                                            

1989 թվականին աշխատել է ԼՂ Մարզսպառմիությունում, վերահսկողության-վերստուգման բաժնի գլխավոր վերահսկիչի պաշտոնում:                                                       

1993-1997թթ. Կամավորական ջոկատների և ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կազմում ակտիվորեն մասնակցել  է ազգային ազատագրական պայքարին: ԼՂ պաշտպանության բանակի զինված ուժերի կազմավորման գործընթացի ակտիվ մասնակից է:  ԱՀ զինված ուժերի պահեստազորի սպա է:                                                          

1997 թվականի սեպտեմբերի 11-ից աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարութունում, որպես վերստուգիչ-վերահսկիչ:                                                                                                   

1999 թվականին նշանակվել  է  ԱՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետի պաշտոնում:                                                   

Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 28-ի թիվ 675-Ա որոշման և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հուլիսի 1-ի թիվ35 հրամանի համաձայն`  նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

2022 թվականի փետրվարի 21-ի Արցախի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ:                                                                        

Պարգևատրվել  է ԼՂՀ << Մխիթար Գոշ>> մեդալով:                               

Ամուսանացած է, ունի 3  երեխա:

 



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր