Բաղդասարյան Նվեր Գրիգորիի Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: 1977 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1981 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1981 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որպես տնտեսագետ-ինժեներ: 1981-1983 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի շարքերում: 1983 թվականին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնի պետական եկամուտների բաժնում, որպես ավագ տնտեսագետ: 1986-1994 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնում ապա ԼՂՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների բաժնում, որպես բաժնի վարիչի տեղակալ: 1994-1995 թվականներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքային ֆինանսական բաժնում, որպես բաժնի վարիչ: 1995-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային տեսչությունում, որպես տեսչության պետ: 1999-2002 թվականներին աշխատել է ԼՂՀ Ազգային ժողովում, որպես ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի գլխավոր փորձագետ: 2002 թվականին նշանակվել է ԼՂՀ գլխավոր գանձապետ - ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ: 2003 թվականին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գլխավոր գանձապետ-փոխնախարար: 2008 թվականին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ: 2015 թվականին վերանշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ: 2022 թվականի փետրվարի 21-ի Արցախի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ: Ամուսնացած է, ունի երկու դուստր: |