ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2023 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը կազմակերպվել է հանրային հատվածի նոր ստեղծված կազմակերպությունների և հանրային հատվածի կազմակերպություններում նոր աշխատանքի ընդունված հաշվապահների համար ուսուցողական դասընթացներ: Դասընթացների ընթացքում հաշվապահներին ներկայացվել են հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման նոր համակարգը կարգավորող «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասինե օրենքի և ենթաօրենսդրական իրավական ակտերի դրույթները: Դասընթացների վերջում մասնակիցներին տրամադրվել են դասընթացներին մասնակցության հավասատագրեր:
|