ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հայտնի է «Նորարարական բիզնես գաղափարներ» մրցույթի հաղթողի անունը  
11.11.2022
  Նոյեմբերի 10-ին «Նորարարական բիզնես գաղափարներ»-ի մրցույթի հանձնաժողովն ավարտեց ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին դիմած հայտերի գնահատումը:
«Ընտրվել է մրցույթի անցկացման ոչ ստանդարտ մոտեցում՝ թափանցիկ և արդար սկզբունքով: Հաղթող մասնակիցը կընտրվի գաղտնի և փակ քվեարկությամբ հանձնաժողովի անդամների ու մասնակիցների ներկայությամբ, բիզնես գաղափարները ներկայացնելուց հետո»,- նշել է հանձնաժողովի նախագահ՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդրանիկ Գասպարյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց գաղափարները ելույթի և հարց ու պատասխանի միջոցով, իսկ ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը սահմանված չափորոշիչների համաձայն, գնահատման և քվեարկության արդյունքում՝ ստացած ձայների մեծամասնությամբ, հաղթող ճանաչեց Գոհար Բաբայանին «Հակասրճարան Վիաջջիո» գաղափարով ։
«Գաղափարը նորարարական է Արցախի համար: Նմանատիպ կոնցեպտը հաջողությամբ կիրառվում է տարբեր երկրներում՝ դառնալով բիզնես, որն օգնում է նորաստեղծ բիզնեսներին, ուսանողներին և այլ մարդկանց՝ տրամադրելով տարածք միաժամանակ սրճարանում գտնվելու և աշխատելու համար»,- իր ելույթում ասել է Գոհար Բաբայանը:
Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, որը նախարարությունը կփոխանցի հաղթող ճանաչված գաղափարի հեղինակին:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր