ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված սեմինարների ամփոփում  
21.06.2022
   ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի կողմից 2022թ. հունիսի 13-ից մինչև հունիսի 17-ը  ներառյալ իրականացվել են սեմինար-խորհրդատվություններ ԱՀ Հադրութի, Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների վարչակազմերի կողմից վերահսկվող գործող և գործունեությունը վերսկսած կազմակերպությունների հաշվապահների հետ: 
   Սեմինար-խորհրդատվությունների ժամանակ ներկայացվել են իրավական ակտերում կատարված փոփոխությունները և պարզաբանվել են 2021թ. տարեկան և 2022թ. առաջին եռամսյակի գանձապետական հաշվետվություններում թույլ տված սխալները՝
   - հիմնական միջոցների մաշվածության հաշվարկի կատարում և հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ճանաչում գանձապետական հաշվետվություններում.
   - վարչական ծախսերի և հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ծախսերի տարանջատման առանձնահատկությունները.
   - պետական կառավարչական հիմնարկների և ՊՈԱԿ-ի միջոցով` պետական բյուջեի շրջանակներում հանրությանը մատուցվող ծառայությունների գծով դեբիտորական պարտքերի և փոխանակվող գործարքների գծով ստացված կանխավճարներ արտացոլման առանձնահատկությունը:
   2022թ. առաջին կիսամյակի գանձապետական հաշվետվությունները ճիշտ կազմելու նպատակով ուսումնասիրվել են 2022թ. ապրիլ-մայիս ամիսների գործունեության վերաբերյալ լրացված մեմորիալ-օրդերները և գրանցմատյանները: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր