ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝ եթե հասարակական կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է երկու միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ հասարակական կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից (հոդված 26): ԱՀ ֆինանսների նախարարի 2022թ. փետրվարի 4-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձեվը, հրապարակման եվ ներկայացման կարգը հաստատելու մասին» N 12 – Ն հրամանը հրապարակված է «Պաշտոնական տեղեկագիր» N 3 առ 09.02.2022թ., ինչպես նաև տեղադրված է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջի «Հաշվապահական հաշվառում/Օրենսդրություն» բաժնում: Անկախ աուդիտորի եզրակացությունը կցվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված հաշվետվությանը:
|