ԱՀ Ազգային ժողովը 18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը: Գալիք տարում բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 184 մլրդ 300.0 մլն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144.0 մլրդ դրամ, սեփական եկամուտների տեսքով՝ 40.3 մլրդ.դրամ, ծախսերը՝ 215 մլրդ 781.1 մլն դրամ, դեֆիցիտը՝ 31 մլրդ 481.1 մլն դրամ:
|