ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարարը Ազգային Ժողովում ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը  
30.11.2021
   Նոյեմբերի 26-ին ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ 
   Նախարարը  նշել է, որ 2022թ․ պետական բյուջեի ծախսերն ուղղված են լինելու  բնակչության անվտանգության ապահովմանը, կայուն տնտեսական աճ ապահովող և տնտեսության արագ զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը։
 «2022թ․ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 184 մլրդ 300․0 մլն դրամ, ծախսերը՝ 214 մլրդ 662,3մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 30մլրդ 362․3մլն դրամ, որը կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին», - նշել է ֆինանսների նախարարը։
2022թ․ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 40,3 մլրդ դրամի չափով, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 40,0 մլրդ դրամ, որը 2021թ․ համար պլանավորված եկամուտներից ավել է շուրջ 2․4 անգամ, իսկ սպասվող եկամուտներից՝ 33 տոկոսով։ Բյուջետային վարկի չափը 2022թ․ կկազմի 144,0 մլրդ դրամ նախորդ տարվա համար հաստատված ցուցանիշի համեմատ 79 մլրդ 219․3 մլն դրամով ավել։
Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 214 մլրդ 662,3 մլն դրամ, որը ավել է նախորդ տարվա հաստատված պետական բյուջեի ծախսերից 62,2 %-ով: ՀՆԱ–ում ծախսերի մակարդակը կկազմի 81,4,%՝ 2021թ. 58,9%-ի դիմաց:
2022թ․ հունվարի 1-ից նախատեսվում է աշխատանքային, սոցիալական, սպայական, շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակների 20 տոկոսով բարձրացում։ Պետական նպաստի չափերը կբարձրանան միջինը 20 տոկոսով։
2022թ․ պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծման նպատակով ԱՀ կառավարության կողմից նախաձեռնվել է նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում 9-20 տոկոսի չափով, առողջապահության ոլորտում՝ 15-20 տոկոսով, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում ՝ 20-25 տոկոսով։
Միջին հաշվով 2021թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձերին ուղղվող 45 մլրդ 230․0 մլն դրամի համեմատ 2022թ․ պետբյուջեի նախագծով նախատեսվում է այդ ուղղությամբ ծախսերն ավելացնել 8 մլրդ 451,7 մլն դրամով կամ ՝ 18,7 տոկոս ավել։
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/19) 392.60 դրամ
EUR (04/19) 418.04 դրամ
RUB (04/19) 4.21 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր