ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2022թ պետբյուջեի կատարման մասին հաշվետվություն  
22.05.2023

   Մայիսի 22-ին ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է 2022թ պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

   Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ԱՀ կառավարության կողմից իրականացվող հասցեական միջոցառումների շնորհիվ գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը:

   2022 թ. համախառն ներքին արդյունքը /ՀՆԱ/ կազմել է 288.8 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 12.2 տոկոսով՝ 3.2 տոկոս դեֆլյատորի պայմաններում:

   Աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:

   2022 թ. արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 36.9 տոկոսով և կազմել 104.5 մլրդ ՀՀ դրամ:

   2022 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 41.2 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 24.9 տոկոսով:

   Հաշվետու տարում հանրապետությունում իրականացված կապիտալ շինարարության ծավալը կազմել է 63.6 մլրդ ՀՀ դրամ,որը նախորդ տարվա համեմատ նվազել է 14.6 տոկոսով:

   2022 թ. առևտրի շրջանառության ծավալը կազմել է 121.4 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 43.2 տոկոսով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 79.9 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 3.5 տոկոսով:

   ԱՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ. կազմել է 832.0 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախապատերազմյան ցուցանիշը 26.8 տոկոսով:

   Միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թ. կազմել է 259,617.0 ՀՀ դրամ:

   2022 թվականի պետական բյուջեով պլանավորված 47 մլրդ 331.0 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 47 մլրդ 914.1 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 101.2 տոկոսով, նախատեսված 46 մլրդ 543.8 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 46 մլրդ 765.1 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 100.5 տոկոսով:

   «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 16.2 տոկոս:

   2022 թ. ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 176.0 մլրդ դրամ:

   ԱՀ 2022 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 200 մլրդ 643.2 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 90.0 տոկոսը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը:

   Ոլորտային բյուջեների կատարողականները կներկայացվեն նախապես սահմանված ժամկետացանկով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/19) 392.60 դրամ
EUR (04/19) 418.04 դրամ
RUB (04/19) 4.21 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր