ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ 2023թ. պետական բյուջեի նախագիծը  
25.11.2022

 Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանը ներկայացրել է ԱՀ 2023թ. պետական բյուջեի նախագիծը
2023 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել է հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:
2023 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 311.5 մլրդ դրամ, աճը՝ մոտ 5.0 տոկոս, կանխատեսվող 4.0 տոկոս դեֆլյատորի դեպքում։
Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4.5 տոկոսի սահմաններում` +/-1.0 տոկոս տատանման թույլատրելի միջակայքով:
Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2023 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են հետևյալ չափերով.
Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն դրամի չափով:
Բյուջետային վարկի չափը կկազմի 144.0 մլրդ դրամ:
2023թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն դրամի չափով:
Գյուղատնտեսության ոլորտի ծախսերը նախատեսվում են 6 մլրդ 037.1 մլն դրամի չափով:
Էներգետիկ ոլորտի զարգացման և սուբսիդավորման ծրագրի իրականացման համար նախատեսվում է 4 մլրդ 20.0 մլն դրամ:
Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի 4.0 մլրդ դրամ:
Կապիտալ ներդրումների համար նախատեսվում է 22.0 մլրդ դրամ:
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են 72 մլրդ 939.9 մլն դրամ:
Բնակարանային ապահովման ծրագրով նախատեսվում է 10.0 մլրդ դրամ:
«Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրում ծրագրով նախատեսվում է 12 մլրդ 102.7 մլն դրամ:
Առողջապահության  ոլորտի ծախսերի մասով նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 401.1 մլն դրամ:
Կրթության ոլորտի համար ծախսերը կազմում են 15 մլրդ 497.0 մլն դրամ:
Մշակույթի, երիտասարդության և սպորտի  ոլորտի ծախսերին  նախատեսվում է ուղղել 1 մլրդ 843.4 մլն դրամ:
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 672.9 մլն դրամի չափով դոտացիա:
Նիստը նախագահող Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի և ոլորտային հանձաժողովների համատեղ նիստերում:

 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (01/31) 395.67 դրամ
EUR (01/31) 428.27 դրամ
RUB (01/31) 5.61 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 299.30 դրամ
Պլատին (I եռ.) 12605.86 դրամ
Ոսկի (I եռ.) 22285.79 դրամ
Տեսանյութեր