ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Արգելափակվում է շահումով խաղերի ինտերնետ հասանելիությունն ու գովազդը  
24.11.2022

 Նոյեմբերի 23-ին ԱՀ ԱԺ-ում Խորհրդարանի 1-ին ընթերցմանը ԱՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանի կողմից ներկայացված ««Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի օրինագծին խորհրդարանականները քվեարկել են 27 կողմ ձայնով։
Արցախի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան այժմ Արցախի Հանրապետության տարածքում տոտալիզատորի, այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը արգելվում է, իսկ խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական և այլ բնակավայրերի սահմաններից առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա` Արցախի Հանրապետության կառավարության կողմից նախապես ընտրված վայրում, ինչը դեռևս ընտրված չէ և հետևաբար վերոհիշյալ գործնեությամբ Արցախի Հանրապետության տարածքում զբաղվելը փաստացի արգելված է:
Սակայն իրավիճակը բոլորովին այլ է համացանցային տիրույթում, որտեղ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գրանցված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները փաստացի իրենց գործնությունը ծավալում են նաև Արցախի Հանրապետության տարածքում, որին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներգրավված են բազմաթիվ թվով Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ինչի հետևանքով զգալի ֆինանսական միջոցների արտահոսք է տեղի ունենում Արցախի Հանրապետությունից և միաժամանակ վերոհիշյալ խաղերի մասնակիցների մեծ մասը հայտնվում են ծանր նյութական դրության մեջ:
Օրենքն օր առաջ ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է երիտասարդության շրջանում վտանգավոր երևույթի տարածումը կանխելու անհրաժեշտությամբ:
Քննարկվել են զսպող մեխանիզմներ, շեշտվել է  սոցիալական գովազդի անհրաժեշտությունը:
Ըստ օրենքի  Արցախի Հանրապետության տարածքում արգելափակել Արցախի Հանրապետության տարածքից դուրս կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների ինտերնետային կայքերի հասանելիությունը, արգելել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը, ինչպես նաև նրանց հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը՝ վճարային քարտերի, վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի միջոցով: 
Արցախի Հանրապետության տարածքում արգելե լինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորի, անմիջականորեն(խաղասրահիմիջոցով) ինտերնետշահումովխաղկամդրանցկազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը:
Արգելվում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը, որը նաև կնվազեցնի սոցիալական առումով հասարակության զգալի մասի խոցելիությունը։
Կարգելվի նաև ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորների, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը։


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր