ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հայտարարություն  
06.09.2022

   Ստեփանակերտ քաղաքի նախկին «ՎԻԱՋՋԻՈ» ռեստորանային  համալիրի տարածքի (Գրիգոր Լուսավորչի փողոց, շենք 10) հետագա շահագործման նպատակով՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է «Նորարարական բիզնես գաղափարներ»-ի մրցույթ, որին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք:
   Հայտերը կարող են ներկայացվել անհատական կամ թիմային ձևաչափերով:
   Մրցույթին հայտարարագրված բիզնես գաղափարների գնահատումը կիրականացվի հաշվի առնելով հետևյալ սկզբունքները՝ ներկայացված գաղափարի արդիականությունը, իրագործելիությունը, աճի հնարավորությունները, առևտրայնացումը, ներդրում կատարելու պատրաստակամությունը և ներկայացման ձևը:
   Լրացված հայտը (Հավելված) պետք է ուղարկել department.of.economic@minfin-nkr.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Նորարարական բիզնես գաղափար» նամակի վերնագրում (Subject, Тема և այլն)։
   Ներկայացված առաջարկները կդիտարկվեն գնահատող հանձնաժողովի կողմից։ Նախնական փուլն անցած ծրագրային առաջարկների հեղինակների հետ կապ կհաստատվի՝ դրանց հետագա քննարկման նպատակով:
   Հաղթող գաղափարի հեղինակը կստանա դրամաշնորհ՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
   Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի թվականի հոկտեմբերի 7-ը:
   Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37447940841 կամ գրել department.of.economic@minfin-nkr.am էլեկտրոնային հասցեին։
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր