Արցախի Հանրապետության կառավարության սահմանած` հանրային հատվածի կազմակերպություններում գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժեշտ` հանրային հատվածի հաշվապահի որակավորման գործընթացին վերաբերող հավելվածները արդեն հասանելի են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:
Դրանք են՝
ԱՀ նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրով Վահրամ Բորիսի Բաղդասարյանը ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Օգոստոսի 4-ին և 9-ին ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի կողմից կազմակերպվել է սեմինար-խորհրդատվություն պետական կառավարչական հիմնարկների աշխատակազմի հաշվապահների հետ:
Սեմինար-խորհրդատվության ժամանակ ներկայացվել են աշխատանքային օրեսգրքում 2023թ. հուլիսի 31-ից ուժի մեջ...
Հարգելի՛ հայրենակիցներ՝ քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր:
ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ...
Հուլիսի 6-ին և 7-ին ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի կողմից կազմակերպվել է սեմինար-խորհրդատվություն Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի և Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների հաշվապահների հետ: