Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումը սահուն կազմակերպելու նպատակով ԱՀ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է նոյեմբերի 21-ին, որում ընդգրկվել են ԱՀ Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի և դրանց ենթակայության տակ գտնվող 10 ՊՈԱԿ-ների, ինչպես նաև ԱՀ Ազգային անվտանգության ծառայության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաշվապահների և մասնագետների: Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրույթները, քննարկվում են հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր: Դասընթացների ավարտին ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անց կկացվի թեստավորում, այնուհետև մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության հավասատագրեր:
|